Ադրբեջանում շարունակվում են «կոմանդոսների» վարժանքները

Ադրբեջանում շարունակվում են «կոմանդոսների» վարժանքները

PanARMENIAN.Net - Ադրբեջանում շարունակվում են հատուկ նշանակության ուժերի օպերատիվ ստորաբաժանումների (կոմանդոսներ) մարտավարական հատուկ վարժանքները։

Այդ երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, իրական մարտի պայմաններում «կոմանդոսները» վարժվում են հետախույզի արահետ բացելու, արգելքներ հաղթահարելու և այլ գործողություններում։

Նաև առաջադրանքներ են կատարվում պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի չեզոքացման և պաշարման, թաքստոցից և բնակավայրերում դիմադրության ուղղությամբ, գրում է APA-ն։

Նշվում է, որ վարժանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անհատական ունակությունների կատարելագործմանն ու զինծառայողների մարտական հմտություններին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---