Հունգարիան կողմ է Խաղաղության նոբելյան մրցանակի համար Էրդողանի առաջադրմանը

Հունգարիան կողմ է Խաղաղության նոբելյան մրցանակի համար Էրդողանի առաջադրմանը

PanARMENIAN.Net - Հունգարիան հանդես է գալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրելու օգտին՝ Ուկրաինայի գծով բանակցություններում միջնորդության համար։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։

Այդ մասին նա ասել է իր թուրք պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բանակցություններում Թուրքիայի միջնորդության փորձն այսօրվա դրությամբ միակ հաջողվածն է․․․Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ջանքերի շնորհիվ կայացավ ցորենի գործարքը․․․Այսօր նախաձեռնություն է առաջ քաշվել, որի էությունն այն է, որ նախագահ Էրդողանը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա, քանի որ Ուկրաինայի հետ կապված միջնորդության միակ հաջողված փորձը նրա անվան հետ է կապված»,-ասել է Սիյարտոն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի։

Էրդողանը մշտապես հայտարարում է, որ պատրաստ է կազմակերպել ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, ինչը թույլ կտա հաղթահարել ուկրաինական ճգնաժամը։ Մարտին Ստամբուլում տեղի է ունեցել ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Հունիսի 22-ին Թուրքիայի և ՄԱԿ աջակցությամբ համաձայնեցվել է ցորենի շուրջ գործարքը ՌԴ և Ուկրաինայի միջև։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---