Մարտի 1-ից վարժական հավաքներ կմեկնարկեն![]() 2 փետրվարի 2023 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն։ Գործադիրը հավանություն է տվել որոշմանը։ Կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների հավաք։ Յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվելու է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։ Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ ոչ ավելի, քան 7 օրացուցային օրով։ Նախատեսվում է ներգրավել մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |