Հատուկ բանակային կորպուսը նոր հրամանատար ունի![]() 2 փետրվարի 2023 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Փոխվել է Հատուկ բանակային կորպուսի ղեկավարությունը։ Նախագահը հրամանագրեր է ստորագրել ազատումների և նոր նշանակումների վերաբերյալ։ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Արմեն Գյոզալյանը՝ ազատվելով ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Այդ պաշտոնում Գյոզալյանը կփոխարինի Արտակ Բուդաղյանին, որն ազատվել էր պաշտոնից։ Պաշտոններից ազատվել են նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալները։ Սամվել Պողոսյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից, նրան փոխարինել է Գագիկ Պողոսյանը։ Պաշտոնից ազատվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ Բագրատ Մաթևոսյանը։ Այդ պաշտոնին նշանակվել է Լևոն Կասյանը։ ![]() ![]() Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |