«Ես եմ» ծրագիրը պաշտոնապես դադարեցվել է![]() 2 փետրվարի 2023 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Զինված ուժերում 2017-ից գործող «Ես եմ» ծրագիրը պաշտոնապես դադարեցվել է։ Կառավարությունը նման որոշում է ընդունել փետրվարի 2-ի նիստում։ Այդ ծրագրով ծառայությունը շարունակում էր ընդամնեը 3 հոգի, որոնք զորացրվել են 2023-ի հունվարի 27-ին, փետրվարի 1-ից ծրագիրը փակվել է։ «Ես եմ»-ին փոխարինելու կգա «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որով շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվծառայության անցման նոր կարգ կսահմանվի։ Նոր ծրագրով, շարքային զինծառայության առաջին 6 ամսից հետո զինվորը կկարողանա անացնել պայմանագրային զինծառայության 5 տարի ժամկետով, որի ավարտին կստանա 5 մլն դրամ պատվովճար։ Առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս՝ 5 մլն դրամ գումարը ևս կվճարվի։ «Ես եմ» ծրագրով նորակոչիկները կարող էին անցնել ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային, որը տևում էր 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը անցկացնում էր ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում և երկու շաբաթ` առաջնագծում: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին փոխանցվում էր մոտ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կարող էր օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում: ![]() ![]()
Նրանք Եռաբլուրից հայտարարություն են տարածելու Այժմ պետական ֆինանսավորմամբ 23 բուհ է գործում Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը Երևանի Ամիրյան 2 հասցեում գործում է շարժական պատվաստումային կետ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |