Փոփոխվել են Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների ամսավճարները 8 փետրվարի 2023 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-ից Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կօգտվեն ծառայությունից փոփոխված ամսավճարով` պահպանելով ներառումների ամբողջական ծավալը։ Փոփոխությունն արվել է ցանցի շարունակական արդիականացման և մատուցվող ծառայությունների բարձր որակի պահպանման անհրաժեշտությունից։ Մասնավորապես Level Up 1700 և Level Up 1700 Մարզային կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներն այսուհետ կվճարեն ամսական 1800 դրամ նախկին 1700-ի փոխարեն։ Իսկ Level Up 2700, Level Up 4700 և Level Up 8700 կանխավճարային սակագնային պլանների օգտատերերը կստանան իրենց սակագնային պլաններով նախատեսված բոլոր ներառումները՝ ամսական վճարելով համապատասխանաբար 2900, 4900 և 8900 դրամ։ Բաժանորդային պայմանագրի անքակտելի մասը կազմող Ընդհանուր դրույթների ու պայմանների 17․7 կետով սահմանված է ինչպես բաժանորդային պայմանագրերում, այնպես էլ նշյալ «Ընդհանուր դրույթներ և պայմաններում» Ucom ՓԲԸ կողմից ցանկացած ժամանակ միակողմանիորեն փոփոխությունների և լրացումների իրականացման իրավունքը։ Փոփոխությունները և լրացումները ուժի մեջ մտնելուց 7 (յոթ) օր առաջ հրապարակվում են Ucom ընկերության պաշտոնական կայքում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |