Ավստրիայում Հոլոքոստի հերքման համար գրողին դատում են

PanARMENIAN.Net - Ավստրիացի գրող Գերդ Հոնզիկը, որը հայտնի է իր իրավածայրահեղական հայացքներով եւ «Արդարացում Հիտլերի համար» սկանդալային գրքով, ներկայացել է վիենական դատարանի առջեւ ազգայնական գաղափարների քարոզչության եւ Հոլոքոստի ժխտման մեղադրանքով:



Նրա վերաբերյալ գործընթացը սկսվել է ապրիլի 20-ին. այդ օրը 120 տարի առաջ ծնվել է Ադոլֆ Հիտլերը: «Դա ոչ թե պարզապես տխուր է, դա վտանգավոր է, որ այսքան տարիներ հետո հայտնվում են մարդիկ, որոնք հերքում են Հոլոքոստը»,- իր ելույթում հայտնել է դատախազը:



Եթե դատարանը Հոնզիկին մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում: 1992թ. նա արդեն դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման, բայց վճռի բողոքարկման ժամանակ նա փախուստի դիմեց Իսպանիա, որտեղ անցկացրեց 15 տարի եւ ձերբակալվեց 2007թ. հոկտեմբերին, հաղորդում է EuroNews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---