14 փետրվարի 2023 - 12:12 AMT
Չարչյանի խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը. Մեղադրանքը չի ընդունում

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, անդրադառնալով իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքին՝ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար, հայտնել է, որ Չարչյանը չի ընդունել ներկայացված մեղադրանքը, գրում է Aysor.am-ը։

Փաստաբանը հավելել է, որ Չարչյանը որակել է այն ակնհայտ անհիմն ու անօրինական:

Մեղադրանքն Արմեն Չարչյանին ներկայացվել է «ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն տալու» համար։