14 փետրվարի 2023 - 12:31 AMT
«Համմերի» վարորդի կողմից խուլիգանության դեպքով ծառայողական քննություն է նշանակվել․ Վարորդը կալանավորվել է

Հանրապետության hրապարակում «Համմերի» վարորդի կողմից խուլիգանության դեպքով ոստիկանության գործողություններն ուսւմնասիրելու նպատակով ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին տեղեկացրել են ոստիկանությունից, գրում է «Փաստինֆոն»։

Սոցցանցերում քննարկվում էին ոստիկանական գործողությունները` հարցադրումներ հնչեցնելով, թե որքանո՞վ է նպատակահարմար եղել կրակել մեքենայի ուղղությամբ։

«Համմեր» մակնիշի ավտոմեքենայով խուլիգանություն կատարած 25-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը, հայտնում է «Փաստինֆոն»։

Փետրվարի 10-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության Հրապարակում «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հասարակական կարգը առերևույթ խախտելով, մեքենան վարել է ոստիկանների և քացաքացիների ուղղությամբ; Մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար գործադրվել է հրազեն՝ անվադողերի ուղղությամբ, ավելի ուշ վարորդը թողել է մեքենան և դիմել փախուստի։

Վարորդը պարեկներից գումար էր ուզել՝ մեքենան լիցքավորելու համար, այնուհետև սկսել էր անկանոն վարել Հանրապետության հրապարակում։ Իրավապահները պարզել են, որ ավտոմեքենայի ղեկին Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ), 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով)։