47 համարի երթուղայինում ուղևոր է դանակահարվել․ 2 մեղադրյալ կա![]() 14 փետրվարի 2023 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն բացահայտել է Երևանի Կոմիտաս փողոցում 47 համարի երթուղային ավտոբուսի սրահում տեղի ունեցած խուլիգանության և ուղևորներից մեկի դանակահարության դեպքը, հաղորդում է ՔԿ–ն: Փաստով նախաձեռնված քրվարույթի շրջանակում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հիշյալ ուղևորին վնասվածքներ պատճառելու՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ նրան ծեծի ենթարկած և վնասվածքներ պատճառած երկու անձի ինքնությունը։ Վերջիններս 53 և 23 տարեկան տղամարդիկ են, որոնց գործողություններն անհատականացվել են։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 46-ամյա ուղևորին վիճաբնության ժամանակ կտրած-ծակած վնասվածքներ հասցրել է 53-ամյա տղամարդը: Մասնավորապես, հունվարի 31-ին` ժամը 13:45-ի սահմաններում, երթուղայինի սրահում ուղևորներից երկուսը համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցնելով և երթուղայինում գտնվող ուղևորների անդորրը խաթարելով, ավտոբուսում գտնվող ուղևորների ներկայությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, խմբի կազմում կատարել խուլիգանություն։ Մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, նրանք վիճաբանել են նույն ավտոբուսի 46-ամյա ուղևորի հետ, որի ժամանակ երկուսով ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են նրա մարմնի տարբեր մասերին, իսկ 53-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել հիշյալ ուղևորի որովայնի շրջանին՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ: Կատարված հանցավոր արարքների պատճառով նաև խափանվել է երթուղայինի բնականոն աշխատանքը, ուղևորների մի մասը հեռացել են երթուղայինից, իսկ նշված երկու անձինք դիմել են փախուստի: Դեպքից հաշված օրեր անց վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են: 53-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանություն), իսկ 23-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |