ՀՀ ու Հնդկաստանի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են գործակցության ընդլայնումը

ՀՀ ու Հնդկաստանի ՊՆ ներկայացուցիչները քննարկել են գործակցության ընդլայնումը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ հանդիպմանը քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալը մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին:

2022-ի հոկտեմբերին աշխատանքային այցով Հնդկաստանում էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաև Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։ Նշվում էր նաև, որ մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---