ՀՀ–ն մոտ 158 մլն դրամ է հատկացրել Սիրիային ու Թուրքիային մարդասիրական օգնության համար

ՀՀ–ն մոտ 158 մլն դրամ է հատկացրել Սիրիային ու Թուրքիային մարդասիրական օգնության համար

PanARMENIAN.Net - Երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային մարդասիրական օգնության նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 157,816,100 դրամ։ Որոշումը կայացվել է գործադիրի նիստում։

Գումարը նախատեսված է սնունդ և անկողնային պարագաներ ձեռք բերելու համար և տրամադրվել է արտակարգ իրավիճակների նախարարությանը։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ 2 խմբաքանակ ուղարկվել է Թուրքիա, 2-ն էլ՝ Սիրիա։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---