Մեքենաներից մարտկոցների գողությունները բացահայտվել են![]() 17 փետրվարի 2023 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Մեքենաներից մարտկոցների գողությունները բացահայտվել են։ Արբաթ գյուղի 34-ամյա բնակիչը ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Փետրվարի 7-ի գիշերը ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 7-ի ժամը 12.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում Ծիածան գյուղի սկզբնամասում կայանված «ԴԱՖ» մակնիշի մեքենայից գողացել են երկու մարտկոց: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Արբաթ գյուղի 34-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա 2022 թ. ընթացքում Արմավիրի մարզի Բաղրամյան և Այգեկ գյուղերում 10 մեքենայից մարտկոցներ է գողացել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |