Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները 9 ամիս փակ են լինելու![]() 17 փետրվարի 2023 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու, հայտնում է Երևանին քաղաքապետարանը։ Ըստ այդմ՝ փետրվարի 20-ից հուլիսի 5-ը կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ հուլիսի 5-ից նոյեմբերի 20-ը՝ Իսակովից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը: Հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասի ստորգետնյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից, նաև Գր. Լուսավորիչ փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |