Սմբատ Գրիգորյանը՝ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ![]() 17 փետրվարի 2023 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Սմբատ Գրիգորյանը նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ և ազատվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Սմբատ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատելով նրան 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում: Մեկ այլ հրամանագրով Ալբերտ Բաղդասարյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից: Սասուն Բադասյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Սասուն Բադասյան նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- ասվում է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |