Պապիկյանն ԱՄԷ-ում քննարկել է ռազմական գործակցությունը, հանդիպել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցչին![]() 20 փետրվարի 2023 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 20-ին մասնակցել է «Այդեքս և Նավդեքս 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո մեկնարկել է պաշտպանության նախարարի շրջայցը ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներ: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանն այցելել է նաև հայկական տաղավար: ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի պաշտպանական և անվտանգային համագործակցության գործակալության տնօրեն Ջիմ Հարշի հետ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |