Ֆիրդուսի բնակիչները կառավարության դիմաց պատշաճ փոխհատուցում են պահանջում![]() 23 փետրվարի 2023 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։ Նշվում է, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել «Ֆիրդուսի» թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները, գրում է Sputnik Արմենիան։ «Դա իմ պապական տունն է, ես այդտեղ եմ մեծացել։ Տունը եռահարկ է և գտնվում է քաղաքի կենտրոնում, բայց ինձնից փորձում են այն կոպեկներով գնել։ Սա ոչ թե հանրային շահ է, այլ բիզնես, որի արդյունքում կառուցապատողը գերշահույթներ կստանա»,- լրագրողների հետ զրույցում ասել է թաղամասի բնակիչ Ռաֆայել Սաֆարյանը։ Նա հավելել է, որ թաղամասի 112 բնակիչ նամակ է ստացել մինչև ապրիլի 15-ը տարածքն ազատելու անհրաժեշտության մասին։ Սաֆարյանը նշել է, որ իրենք չեն պատրաստվում լքել իրենց տները,մինչև չստանան իրենց գույքի շուկայական արժեքը`+15%։ «Մենք ուզում ենք, որ մեզ կառավարությունում ընդունեն և վերջապես լսեն»,- ասել է թաղամասի մյուս բնակիչը։ Ֆիրդուսի թաղամասում, որը մոտ 5 հա տարածք է, նախատեսվում է կառուցել նոր բնակելի ՝ «33-րդ» թաղամաս, որտեղ կլինեն բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ։ Հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է, գլխավոր ճարտարապետը՝ Հովհաննես Մութաֆյանը։ Հունվարի 13–ին Ֆիրդուսի թաղամասում հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները կոտրել էին պահեստների և տների դռները փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։ Փորձագետները պետք է գնահատում իրականացնեին ապահովելու դատարանի կատարողական թերթի կատարումը։ Տների և պահեստների սեփականատերերը թույլ չէին տալիս անշարժ գույքի գնահատող փորձագետին գնահատում իրականացնել, քանի որ չէին հավատում նրա օբյեկտիվությանը։Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |