Դատարանն արգելել է հարկադիր ծառայությանը «Դոլմամա» ռեստորանին վտարել Պուշկինի 10-ից24 փետրվարի 2023 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Դատարանն արգելել է հարկադիր ծառայությանը՝ «Դոլմամա» ռեստորանին վտարել Պուշկինի 10 հասցեից, կառուցապատողի այդ պահանջն անհիմն է համարվել, հայտնում է «Ազատությունը»։ 2022-ին ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը հարկադիրից ծանուցում էր ստացել, որ 25 տարի առաջ Երևանի կենտրոնում հիմնադրած իր ռեստորանի մի մասը պետք է հանձնի հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանի ընտանիքին պատկանող «Լոքալ դիվելոփրս» ընկերությանը։ Գերակա շահի գոտում հայտնված այս ռեստորանի հարցն արդեն 15 տարի է՝ չի հանգուցալուծվում։ «Սա իմ ռեստորանն է, ոչ մեկը սա իմ ձեռքից չի կարողանալու վերցնել», - ասել է Ավանյանը։ «Եթե կառուցապատողն ուզում է գնել գույքը, ապա սահմանված ժամկետում փոխհատուցվող գումարը պետք է փոխանցի նոտարի կամ դատարանի դեպոզիտային հաշվին։ Երբ դա չի արվում, ապա ըստ գերակա շահի մասին օրենքի՝ կառուցապատողը հրաժարվում է այդ գույքը ձեռք բերել»,- ասում է Ավանյանի փաստաբան Ալինա Ավետիսյանը։ Ըստ նրա՝ դատարանը հենց այս հանգամանքն է համարել ելակետային ու մերժել կառուցապատողի բողոքը, որ ռեստորանի այդ հատվածից «Դոլմաման» պետք է վտարվի։ Կառուցապատող «Լոքալ դիվելոփրս» ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հիշեցրել է, որ դատարանի մեկ այլ որոշում կա, որը չի բեկանվել և ըստ որի՝ տարածքը կառուցապատողինն է։ Բայց այս մի որոշմամբ էլ, ասում է, պարզվեց, որ տարածքը զբաղեցնողին չեն կարող վտարել։ Այդ պատճառով երկու հայցով են մտել դատարան։ Նախ այս՝ չվտարելու որոշումն են բողոքարկում։ «Մեր ձեռը կա վճիռ, մեր ձեռը կա Կադաստրի վկայական, որ գույքը մերն է, մենք էդ փողը տվել ենք իրենց, վարչական դատարանը որոշել է, որ Ժիրայր Ավայանը պետք է մնա մեր տարածքում ու շարունակի աշխատել։ Կամ եթե տենց է, կլինի ես էլ ասեմ՝ «Դոլմամա»-ում կեսը իմն է, կեսը իրենն է, ես էլ քյաբաբ ծախեմ», - ասաց Սիրունյանը։ Հետո կառավարությանն են դատի տվել, որ պարզեն ինչպե՞ս է նույն տարածքի մի մասն իրենցը, մյուս մասը հետո գերակա շահի ցանկից հանվել է։ Ավելի քան 10 տարի առաջ՝ կառավարության որոշմամբ գերակա շահի գոտում են հայտնվել Երևանի կենտրոնի մի քանի հասցեներ, այդ թվում՝ հենց «Դոլմամա» ռեստորանը։ Երկու տարի առաջ կառավարությունը մի շարք հասցեներ, այդ թվում՝ «Դոլմամա»-ի շենքը հանեց օտարվող տարածքների ցանկից, ընդգծելով, որ պետք է պահպանել դրանք՝ որպես մշակութային արժեք։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |