Հազարավոր հայեր բողոքի ցույց կկազմակերպեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջեւ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին հազարավոր հայեր կմասնակցեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջեւ կայանալիք բողոքի ցույցին եւ կպահանջեն թուրքական կառավարությունից վերջ տալ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությանը: Անցյալ տարի, երբ Անկարան փորձում էր թույլ չտալ Հայոց ցեղասպանության ընդունումը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում, շուրջ 15 հազար հայ ակտիվիստներ էին հավաքվել Թուրքիայի հյուպատոսության առջեւ եւ հայտնել իրենց բողոքը:



«Մենք` ԱՄՆ-ի հայերս, գտնում ենք, որ Վաշինգտոնը պետք է պատճաշ կերպով ճանաչի եւ դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Այժմ, ավելի քան երբեք, Վաշինգտոնը պետք է վեր կանգնի քաղաքական նպատակահարմարությունից, բարոյական պարտավորություններ ստանձնի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել է Հայ երիտասարդության դաշնության նախագահ Վաչե Թոմասյանը, հաղորդում է Asbarez-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---