Սիմոնյան․ Հաագայի դատարանի որոշումը ՀՀ-ն օգտագործելու է միջազգային բոլոր ատյաններում՝ ադրբեջանցիները երջանիկ չեն լինի28 փետրվարի 2023 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հաագայի դատարանի որոշումը Հայաստանի կողմից օգտագործվելու է միջազգային բոլոր ատյաններում։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին միջանկյալ որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների երկկողմանի անխափան տեղաշարժը, սակայն առ այս պահը Հաագայի դատարանի որոշումը չի կատարվել։ «Ես առնվազն խոստանում եմ, որ ադրբեջանցիները դրանից երջանիկ չեն լինելու»,-ասել է նա, հայտնում է Փաստինֆոն։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե 2023-ը բեկումնային է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորելու հարցում, ԱԺ նախագահն անշնորհակալ գործ է համարել նրան մեկնաբանելը։ «Ես չգիտեմ՝ ինքն ինչ նկատի ունի, որովհետև նա մի օր մի բան նկատի ունի, հետո պարզվում է՝ ուրիշ բան նկատի ուներ, հետո պարզվում է՝ ինքը ներքին լսարանի համար էր ասում: Անշնորհակալ գործ եմ համարում մեկնաբանել իր ասածները: Մենք մեր երկրի շահերն առաջ տանելու, մեզ համար լավ պայմաններ ստանալու ուղղությամբ պետք է աշխատենք»,- ասել է Սիմոնյանը: Միաժամանակ նա դժվարացել է ասել, թե արդյոք Ադրբեջանն արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ներկայացրած տարբերակին։ «Այս պահին տեղեկություն չունեմ, որ որևէ արձագանք կա, իսկ հնարավոր հանդիպումների քննարկումներ մշտապես կան, բազմաթիվ առաջարկներ կան բոլոր հնարավոր տեղերից»,- ասել է Սիմոնյանը։ Լրագրողի այն դիտարկմանը, թե ո՞վ պետք է լինի այն միջազգային երաշխավորը, որը պետք է ապահովի ԼՂ ժողովրդի իրավունքների իրացումը՝ ԱԺ նախագահն ընդունել է մեխանիզմի սահմանման անհրաժեշտությունը։ «Հիմա ձևական ինչ-որ բան կնքել, հետո ասել՝ չի գործո՞ւմ... Միանշանակ է, որ բոլոր պայմանավորվածությունները պետք է ինչ-որ երաշխիք ունենան: Հիմա մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի իրականացումից մենք էլ ենք դժգոհ, ադրբեջանական կողմն էլ է դժգոհություն հայտնում: Պետք է հասկանանք՝ արդյոք մեխանիզմ անհրաժեշտ է: Մենք կարծում ենք, որ մեխանիզմը միանշանակ անհրաժեշտ է»,-հայտարարել Ալեն Սիմոնյանը: Կառավարության փետրվարի 16-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ավարտել են Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |