Ապրիլի 23-26-ը կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը

PanARMENIAN.Net - Վրաստանի գազատրանսպորտային ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն, ապրիլի 23-26-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Թբիլիսիի մերձակայքում մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:



Այս ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահեստավորված գազի հաշվին` առանց սահմանափակումների:



«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի առաքման եւ բաշխման մենաշնորհ ունի: Ընկերությունը ստեղծվել է 1997թ., ներկայումս նրա կապիտալը կազմում է շուրջ 580 մլն դոլար, բաժնետերեն են` «Գազպրոմ» ԲԲԸ-ն (բաժնետոմսերի 57,59 տոկոս), Հայաստանի էներգետիկայի նախարարություն (34,7 տոկոս) եւ նավթագազային «Իտերա» ընկերություն (7,71 տոկոս):
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---