Կարմրուկի հաստատված 20 դեպք կա, 19-ը՝ չպատվաստված, 1-ը՝ թերի![]() 6 մարտի 2023 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կարմրուկի 20 հաստատված դեպք կա։ Հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ), հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը զեկուցել է, որ 20 դեպքից 15-ը գրանցվել է երևանաբնակների մոտ, իսկ նրանցից 5-ին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում են հայտանաբերվել, հայտնում է Panorama.am-ը։ Փոխքաղաքապետը նաև տեղեկացրել է, որ պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում հերթապահություն է սահմանվել, կազմակերպվել ակտիվ պատվաստումային գործընթաց և գանգատներ ունեցող քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն: Գևորգ Սիմոնյանն իրազեկման ակցիա է անկցացրել՝ ասելով. «Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, օդակաթիլային ճանապարհով մեկ հիվանդը միջինում կարող է վարակել մինչև 18 կոնտակտավորի: Հիվանդության ախտանիշներն են՝ բարձր ջերմությունը, հարբուխը, քթահոսությունը, չոր հազը և հիվանդության զարգացման 3-5-րդ օրերին նկատվում է մաշկային ցան, աչքերի բորբոքում, ըմպանացան»: Նա հայտնել է, որ կանխարգելման միջոցը պատվաստումներն են, իսկ նրանք, ովքեր չեն պատվաստվել, պետք է կրեն դիմակներ: ![]() ![]() «Ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո Աբազյանը զանգահարել է»,-գրել է նա Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է Նշվում է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |