Արցախցի 50 դիմորդ չի մասնակցել ՀՀ-ում անցկացված միասնական քննություններին![]() 6 մարտի 2023 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Արցախից 50 դիմորդ չի կարողացել մասնակցել Հայաստանում կազմակերպված միասնական քննությունների ձմեռային փուլին։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Նա հայտնել է, որ Լաչինի միջանցքի փակ լինելու պառճառով դիմորդները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու Գորիսում կազմակերպվող միասնական քննություններին, հայտնում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ Արցախում ավարտական քննությունների հետ կապված խնդիր չեն ունենում, քանի որ ուղարկում են թեստերն ԱՀ, այնտեղ տպում են ու կազմակերպում քննությունը: «Խնդիր ունենք միասնական քննությունների հետ: Այժմ քննարկվում է այդ հարցը և չի բացառվում, որ Արցախի դիմորդները ևս ունենան երկու անգամ քննություն հանձնելու հնարավորություն: Չի բացառվում, որ եթե հունիսին հանձնեցին, թույլատրվի նաև հանձնել հուլիսին»,-ասել է Նասիբյանը: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |