Չեխիայում ձերբակալվել է հայ «օրենքով գող»22 ապրիլի 2009 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Չեխիայի ՆԳՆ Կազմակերպված հանցագործության հայտնաբերման վարչության ղեկավարությունը հայտարարել է Պրահայում հայկական հանցավոր խմբավորման չորս մասնակիցների, այդ թվում` մեկ «օրենքով գողի» ձերբակալման մասին: Չորս չարագործներ ձերբակալվել են մարտի 23-ին «Վոլֆրամ» օպերացիայի շրջանակներում, հինգերորդ ավազակին հաջողվեց բռնել Սլովենիայում: Հետաքննության շահերից ելնելով` ձերբակալվածների ազգանունները չեն հրապարակվում, PanARMENIAN.Net ին հաղորդել են «Փրայմ Թայմ»-ից:Ոստիկանության տվյալներով, հանցավոր խմբավորումը մասնագիտանում էր Չեխիայում ու հարեւան Ավստրիայում լիզինգային ավազակությունների գործում: Բացի այդ, խմբավորման առաջնորդ, «օրենքով գողին» կասկածում են չեխական Sazka ընկերության վարորդի սպանության կազմակերպմանը եւ 2007թ. նոյեմբերին Պրահայում հայ ձեռնարկատիրոջ մահափորձին մասնակցելու հարցում: Նոյեմբերի 13-ին Վացլավյան հրապարակում ավազակները դանակահարեցին հայ բիզնեսմենին եւ չքվեցին հանցանքի վայրից, իսկ նոյեմբերի 27-ին սխալմամբ գնդակոծեցին Bentley-ի վարորդին, որը վարում էր նույնպիսի ավտոմեքենա, ինչպիսին վարում էր ենթադրվող զոհը: Հանցագործներից մեկը մինչ օրս ազատության մեջ է, մյուս երկուսը 2007թ. դեկտեմբերից եւ 2008թ. դեկտեմբերից հսկողության տակ են: Ձերբակալված «օրենքով գողը» 40-ամյա Անդրանիկ Սողոյանն է, որը հանցավոր շրջանակներում ավելի շատ հայտնի է Զապ մականունով (նա այդպիսի մականուն է ստացել դեռեւս մանուկ ժամանակ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենաների առաջին մոդելներից մեկին արտաքնապես նմանվելու համար): Օպերատիվ տվյալներով, ծնունդով ծնունդով Լենինականից (ներկայիս` Գյումրի) Անդրանիկ Սողոյանը 1994թ. «թագադրվել է» Մոսկվայում Նիկոլ մականունով «օրենքով գող» Նիգալ Բարսեղյանի խորհրդով: 2006թ. սեպտեմբերին Զապը ձերբակալվեց «Ռիո» խաղատանը «օրենքով գող» Տեմուրի Միրզոեւի հետ միասին: Նրան ներկայացվեց ՌԴ տարածքում ապօրինի գտնվելու մեղադրանք: 2006թ. դեկտեմբերին Սոչիի Խոստինյան շրջանային դատարանի որոշմամբ Սողոյանը տեղափոխվեց Չեխիա: Եթե դատարանում հանցագործություններ կազմակերպելու գործում նրա մեղքն ապացուցվի, նրան սպառնում է մինչեւ 25 տարվա ազատազրկում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |