ՀՀ-ն կավելացնի մասնակցությունը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում

ՀՀ-ն կավելացնի մասնակցությունը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում

PanARMENIAN.Net - Հայաստանն ավելացնում է մասնակցությունը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում։ Կառավարությունը հավանություն է «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ՌԴ կառավարությունից կգնի բանկի 64,000 բաժնետոմս, յուրաքանչյուրը 1000 դոլար արժեքով։ Ընդհանուր արժողությունը կկազմի 64 մլն դոլար, հայտնում է Sputnik Արմենիան։

Արդյունքում ՀՀ մասնաբաժինը ԵԱԶԲ կապիտալում կհասնի 4․22 % (այժմ 0․007% է):

Համաձայնագիրը մշակվել է բազմակողմ միջազգային պայմանագրի ձևաչափով, որով կարգավորվում են ընկերության ստեղծման և գործունեության, դրա կարգավիճակի, գործառույթների, ինչպես նաև ֆինանսական աջակցության հարցերը: Ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրման զարգացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---