ՀՅԴ. Հայ-թուրքական բանակցություններում Հայաստանը պարտություն է կրել

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական բանակցություններում Հայաստանը պարտություն է կրել: Այդ մասին հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս դրության վերաբերյալ քննարկմանը` ՀՅԴ կողմից կազմակերպված, հայտնել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: Նրա խոսքով, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին Հայաստանի սկզբունքը խախտվել է: «Առանց նախապայմանների կարգավորումն այն բանի երաշխիքն է, որ թուրքական կողմից հնարավոր է հարաբերություններ կառուցել: Սակայն ստացվեց, որ հենց այդ սկզբունքի խախտումը դարձավ անհաջողության պատճառը: Մենք զիջեցինք հենց այդ հիմնական սկզբունքը: Այսինքն, եթե մենք այն չզիջեինք, ամուր բռնվեինք այդ սկզբունքից, ապա թուրքական կողմն աշխարհի առջեւ մեղավոր կներկայանար»,- ասել է Մարգարյանը:



Նա նաեւ նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը, Արեւմտյան Հայաստանի վերադարձի խնդիրը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու Ջավախքի հայերի հարցը համազգային խնդիրներ են, որոնց լուծմանը պետք է միացյալ տեսակետից մոտենալ: «Մենք չպետք է մի հարցը զոհաբերենք հանուն մյուսի լուծման»,- ընդգծել է ՀՅԴ Բյուրոյի անդամը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---