«Սուրմալուի» աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է14 մարտի 2023 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Տեսչական մարմնի որոշմամբ, ամբողջությամբ դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը: Նշվում է, որ մարտին հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել տոնավաճառում և պարզվել է, որ տոնավաճառի շենք-շինությունները «շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար»։ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է Արշակունյաց 15 հասցեում գործունեություն ծավալող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու մասին որոշում՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ 2022-ի օգոստոսի 14-ին Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |