«Սուրմալուի» աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է

«Սուրմալուի» աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է

PanARMENIAN.Net - Տեսչական մարմնի որոշմամբ, ամբողջությամբ դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը:

Նշվում է, որ մարտին հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել տոնավաճառում և պարզվել է, որ տոնավաճառի շենք-շինությունները «շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար»։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է Արշակունյաց 15 հասցեում գործունեություն ծավալող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու մասին որոշում՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

2022-ի օգոստոսի 14-ին Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել։

 Ուշագրավ
«Ձայնային հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո Աբազյանը զանգահարել է»,-գրել է նա
Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է
Նշվում է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին
Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ
---