Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել․ Խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը

Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել․ Խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, որը հրաժարվել էր կատարել պարեկների պահանջը, մեղադրանք է առաջադրվել։

ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային գործողությունների, այդ թվում նաև առգրավված՝ պարեկներին ամրակցված տեսախցիկների տեսագրությունների, ուսումնասիրության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ մարտի 12-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Գ. Պետրոսյանը, չենթարկվելով պաշտոնատար անձինք հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների օրինական պահանջներին, այդ կերպ միջամտել է վերջիններիս ծառայողական գործունեությանը, հայտնում է Քննչական կոմիտեն։

Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցներին փաստաթղթերի ստուգումից հրաժարվելուն, սթափության վիճակի զննություն չանցնելուն հարկադրելու նպատակով, նա սպառնացել է պարեկի նկատմամբ գործադրել նրա առողջությանը վնաս պատճառելու նպատակ հետապնդող բռնություն, ապա անտեսելով ավտոմեքենայից դուրս գալու իրեն ուղղված պահանջները, վարել է մեքենան և հեռացել նշված վայրից։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել` Գ. Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Միջնորդությունը բավարարվել է և մարտի 14-ին վերջինիս ներկայացվել է մեղադրանք։ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մարտի 12-ին ձերբակալվել էր պարեկների հանդեպ «բռնություն գործադրելու կասկածով», մարտի 13-ին՝ազատ արձակվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---