Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 15-ի, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-17-ը, 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:

Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վ արագությամբ, մարտի 14-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ:

Մարտի 16-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում մարտի 15-ին, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան, 19-ի ցերեկը սպասվում է անձրև: Մարտի 15-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +23 աստիճան, իսկ մարտի 16-ի ցերեկը՝ +15։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---