Գյուրջինյանը՝ Բրյուսովի անվան պետհամալսարանի ռեկտորի պաշտոնակատար15 մարտի 2023 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Այդ մասին ասել է բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Նրա խոսքով՝ մարտի 15-ի առավոտյան են տեղեկացել նշանակման մասին, իսկ 16։30-ին Գյուրջինյանը պիտի ներկայացվի աշխատակազմին։ Այս պահին համալսարանականներն ու աշխատակազմը բողոքի ակցիա են իրականացնում, նրանք դեմ են Գյուրջինյանի նշանակմանը։ Բրյուսովի անվան համալսարանում 2022 թվականի դեկտեմբերի 9-ին անցակցվել էին ռեկտորի ընտրություններ։ Թեկնածուները երկուսն էին՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանն ու Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: 12 ձայնով ռեկտորի պաշտոնում վերընտրվել էր Կարինե Հարությունյանը։ Դավիթ Գյուրջինյանը հավաքել էր 8 ձայն։ Խորհրդի կազմում ներառված էին Կառավարության 5 ներկայացուցիչ, Լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 5 հոգի, 5 դասախոս և 5 ուսանող։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը փոխվարչապետ Համաբարձում Մաթևոսյանն էր, բայց ընտրություններից հետո թե՛ նա, թե՛ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն հրաժարվեցին պաշտոններից։ Թեև նրանց հրաժարականի վերաբերյալ որևէ պատճառաբանություն չնշվեց, սակայն, մասնագետները դա կապեցին համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների հետ: Կարինե Հարությունյանի՝ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները կառավարությունը չէր հաստատել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |