ՊՆ խոսնակ․ Ջերմուկում կրակոցներ չեն հնչել

ՊՆ խոսնակ․ Ջերմուկում կրակոցներ չեն հնչել

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է տարածվող լուրերը, թե Ջերմուկում կրակոցներ են հնչում։

«Ջերմուկում կրակոցների մասին շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,– ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

ՊՆ-ն նաև հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին, ժամը 02:50-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Մարտի 20-ի երեկոյան որոշ լրատվամիջոցներ և Տելեգրամյան ալիքներ գրել էին, թե իբր Ջերմուկի շրջանում կրակոցներ են լսվում, մարտեր են ընթանում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---