Քաղաքապետարան․ Կասկադի հարակից տարածքում հատվում են անկենսունակ ծառերը![]() 23 մարտի 2023 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը, արձագանքելով Երևանի կենտրոնում ծառերի հատման առնչությամբ հանրության դժգոհություններին, հայտնել է, որ Կասկադի հարակից տարածքում հատվում են անկենսունակ ծառերը։ Նշվում է, որ հատված ծառերը փոխարինվելու են «առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով»։ «Հաշվի առնելով Երևանում մեկնարկած ծառերի փոխարինման գործընթացի նկատմամբ հանրային անհանգստությունը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Կասկադի տարածքում է՝ հետևելու գործընթացին և պատասխանելու քաղաքացիներին հուզող բոլոր հարցերին: Մարտի 23-ից մեկնարկել է երկար սպասված` կենսունակության ավարտին մոտ գտնվող, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումն առավել արժեքավոր և գեղատեսիլ ծառերով»,-ասվում է գրառման մեջ։ Սակայն հանրության շրջանում և սոցցանցերում մեծ դժգոհություն է բարձրացել, քանի որ հատվել են հաստաբուն ծառեր։ Օգտատերերից շատերը նշում են, որ հատված ծառերն արդեն բողբոջել էին։ Տնկվելու են 5 տարեկան տնկիներ։ Հատումներ են եղել նաև Սայաթ Նովայի և Կոմիտասի պողոտաներում։ ![]() ![]() Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է Նշվում է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ Նրանք արդեն եղել են Ակադեմիական քաղաքի տարածքներում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |