Փոխքաղաքապետ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել24 մարտի 2023 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան։ Այդ մասին ասել է Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Մենք բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան, սակայն դեռ մակագրում չկա»,–ասել է Խաչատրյանը։ Նրա խոսքով` երկու անգամ միջնորդություն են ներկայացրել, որպեսզի առերես հարցաքննություններ անցկացվեն Սիմոնյանի դեմ ցուցմունք տված մարդկանց հետ, սակայն անօգուտ։ «Օրենքը հստակ ամրագրում է, որ երբ մեղադրյալի և այլ անձանց ցուցմունքներում լինում են հստակ հակասություններ, տեղի են ունենում առերես հարցաքննություններ»,– ասել է փաստաբանը։ Նա ընդգծել է, որ եթե առերես հարցաքննություններ չլինեն, դա իրենց թույլ կտա ողջամտորեն ենթադրել, որ նման մարդիկ ուղղակի չկան։ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել են առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Գործով ներգրավված են առողջապահության ոլորտի ևս 9 ներկայացուցիչ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |