«Հերացի» վերլուծական. ՀՀ-ում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սննդի հետևանքով

«Հերացի» վերլուծական. ՀՀ-ում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սննդի հետևանքով

PanARMENIAN.Net - ԵՊԲՀ ռեկոտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ բացի սննդի բավարար քանակությունից, կառուցվածքից և ճիշտ սննդակարգից, կարևոր նշանակություն ունի նաև սննդի անվտանգությունը, տեղեկացրել է, որ «Հերացի» վերլուծականն ամփոփել է սննդի անվտանգության վերաբերյալ առկա տեղեկատվություն:

Նշվում է, որ հայաստանյան ցուցանիշները համապատասխանում են միջազգային տվյալներին և էապես չեն տարբերվում՝ Հայաստանում ևս յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով։

Նշվում է նաև, որ ՀՀ-ում ամեն տարի արձանագրվում է մոտ 9000 աղիքային վարակի դեպք, որոնք հաճախ պայմանավորված են անորակ սննդի և ձեռքերի հիգիենայի կանոնների խախտումով:

Համաձայն միջազգային տվյալների, մոտ 600 միլիոն մարդ (աշխարհում 10 մարդուց գրեթե 1-ը) հիվանդանում է աղտոտված սնունդ ուտելու հետևանքով, և 420,000-ը մահանում են ամեն տարի, ինչը հանգեցնում է առողջ կյանքի 33 միլիոն տարիների կորստի:

Նշվում է, որ մինչև 5 տարեկան երեխաները կրում են վտանգավոր սննդամթերքով պայմանավորված հիվանդությունների բեռի 40%-ը, որի հետևանքով ամբողջ աշխարհուն տարեկան արձանագրվում է 125,000 մահ:

Սննդամթերքով փոխանցվող հիվանդությունները խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ծանրաբեռնելով առողջապահական համակարգերը և վնասելով ազգային տնտեսություններին, զբոսաշրջությանը և առևտրին։

«Այսպես, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, անապահով սննդի հետևանքով տարեկան կորցվում է 110 միլիարդ դոլար արտադրողականության և բժշկական ծախսերի պատճառով:

Սննդի անվտանգության հարցն արդիական է նաև Հայաստանի համար, զգալի թիվ են կազմում աղիքային վարակների ցուցանիշները, ինչպես նաև քաղաքացիների կողմից սննդային թունավորումների մասին հաղորդումները:

Մասնավորապես, 2018-2022թթ. տարեկան միջինում գրանցվել է այլ սալմոնելոզային վարակների մոտ 582 դեպք, այլ մանրէային աղիքային վարակների 2621 դեպք, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների՝ 5011 դեպք»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. գրանցված դեպքերն ունեն հետևյալ թվային տեսքը. այլ սալմոնելոզային վարակ՝ 652 դեպք, որից 323-ը կազմել են 0-6 տարեկան երեխաները, այլ մանրէային աղիքային վարակների 2730 դեպք, որից 1597-ը 0-6 տարեկան երեխաներ, ճշտված այլ աղիքային վարակների 794 դեպք, որի գերակշիռ մասը՝ 615-ը եղել են 0-6 տարեկան երեխաները, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների՝ 5527 դեպք, որից 2678-ը 0-6 տարեկան երեխաներն են:

2022թ. արձանագրվել է մանրէային սննդային թունավորման 43 դեպք:

«ՏՏ-ների հարցումների տվյալները վկայում են, որ սննդային թունավորում մի քանի տարին մեկ անգամ ունեցել են հարցվածների 6.6%-ը, տարին մեկ կամ երկու անգամ՝ 3.4%-ը և երբեք չեն ունեցել՝ 89.2%-ը»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---