Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն![]() 28 մարտի 2023 - 12:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն ներկայացնող ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Նա չեմպիոն է հռչակվել երկամարտի արդյունքում՝ պոկելով 128 կգ և հրելով 147 կգ (երկամարտի 275 կգ արդյունքով)։ 67 կգ քաշային Բարսեղյանը 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակ Ալ Մարզուքից, հայտնում է ՀԱՕԿ-ը։ Հայաստանից առաջինը մրցահարթակ դուրս եկած 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը գրավել է 7-րդ տեղը։ Ալբանիայում մարտի 25-ին մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կավարտվի ապրիլի 1-ին։ ![]() ![]() Պատասխանելով Հայաստան-Թուրքիա առաջիկա խաղի մասին հարցին՝ ասել է, որ չէր ցանկանա, որ այդ հանդիպումը շատ քաղաքականացվեր «Պետք է հարգենք Հենրիխի որոշումը, նա Հայաստանի համար եզակի ֆուտբոլիստ է»,-ասել է Պետրակովը Մարզադաշտի տոմսարկղում վաճառքը կմեկնարկի մարտի 26-ից Տոմսերի առցանց վաճառքը մեկնարկում է մարտի 6-ին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |