«Հրազդան» մարզահամալիրը մասնավորեցվում է. Տարածքում «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա կհիմնվի

«Հրազդան» մարզահամալիրը մասնավորեցվում է. Տարածքում «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա կհիմնվի

PanARMENIAN.Net - «Հրազդան» մարզահամալիրը մասնավորեցվել է։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։ Կառավարությունը հավանություն է տվել «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ ներկայացրած ծրագրին և որոշել է «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ուղղակի վաճառքով մասնավորեցնել։

Անշարժ գույքը տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով, հայտնում է Sputnik Արմենիան։

Տարածքում նախատեսվում է հիմնել «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա։ Անհատույց օգտագործման իրավունքով Երևան, Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող տարածքը կտրամադրվի 25 տարի ժամկետով և շահագործման կհանձնվի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ–ին (գտնվելու վայրը՝ Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի փող., 34 շ.):

Ընկերությունը պարտավոր է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։

«ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող շենք, շինություններն ու գծամետր պարիսպը և ֆուտբոլի դաշտը հետ կվերցվի ՀՀ ԿԳՄՍՆ «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ–ից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ–ից»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված գույքի շուկայական արժեքը գնահատված է 3 մլրդ 771 մլն 900 հազար դրամ։ Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է 3 մլրդ 036 լն 932.7 հազար դրամ։

Այս գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե ըստ գույքի գտնվելու վայրի:

ՀՀ կառավարության առաջարկությամբ Երևանի քաղաքապետը կաջակցի ՍՊԸ–ի կողմից իրականացվելիք շինարարական աշխատանքների գործընթացին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---