Փաշինյան․ Ի հեճուկս բոլոր խնդիրների՝ ներդրումային լուրջ ծրագրեր ենք անում Սյունիքում

Փաշինյան․ Ի հեճուկս բոլոր խնդիրների՝ ներդրումային լուրջ ծրագրեր ենք անում Սյունիքում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեի հետ հանդիպմանը, որը երկօրյա այցով գտնվում էր Սյունիքի մարզում, ասել է, որ ի հեճուկս բոլոր խնդիրների՝ կառավարությունը շատ լուրջ ներդրումային ծրագրեր է անում Սյունիքում։

«Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և ուրախ եմ կրկին հանդիպելու համար: Մենք նաև ուրախությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները բարձր դինամիկա ունեն ոչ միայն բարձրագույն քաղաքական մակարդակում, այլև ապակենտրոնացված համագործակցության տրամաբանության մեջ:

Իհարկե, շատ բարդ ժամանակահատվածում ենք գտնվում, և շատ բարդ ժամանակներ են ապրում մեր երկիրը և տարածաշրջանը: Այս առումով նման այցերը նաև շատ կարևոր բարոյական ուժ և աջակցություն են, այդ թվում՝ քաղաքական: Ուզում եմ հատուկ ընդգծել Ձեր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս և Սյունիքի մարզ կատարած այցելության կարևորությունը և, իհարկե, Ձեր հղած ուղերձները մեր ունեցած իրավիճակների վերաբերյալ:

Կուզեմ լսել նաև Ձեր տպավորություններն այցից: Հուսով եմ՝ նկատել եք, որ ի հեճուկս բոլոր պրոբլեմների՝ մենք շատ լուրջ ներդրումային ծրագրեր ենք անում հանրապետությունում, այդ թվում՝ Սյունիքի մարզում. հսկայածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում՝ ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այլ ենթակառուցվածքներ, որովհետև մեր մոտեցումն այն է, որ ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք: Վերջերս Սյունիքի մարզում նաև տրվեց Եվրամիության ներդրումային և տնտեսական ծրագրի իրականացման մեկնարկը, ինչը չափազանց կարևոր է»,-ասել է նա։

Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կդառնա լրացուցիչ կայունության և անվտանգության գործոն:

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահն ասել է, որ իր համար իր համար շատ կարևոր էր գնալ հենց Սյունիքի մարզ և լինել առաջին ֆրանսիական տեղական իշխանության մարմինը, որը համագործակցություն կսահմանի մարզի հետ, որովհետև իրենք շատ լավ հասկանում են՝ ինչքան առանցքային է Սյունիքը Հայաստանի տարածքի ամբողջականության համար: Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ուղղությամբ միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը:

Զրուցակիցները քննարկել են նաև բազմաոլորտ փոխգործակցության զարգացման, առևտրատնտեսական կապերի ընդլայման հեռանկարները: Այս առումով կարևորվել է Սյունիքի մարզի և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև մարտի 29-ին Համագործակցության համաձայնագրի ստորագրումը:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունը, և այս առումով Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության ամրապնդումը, տարածաշրջանների միջև փորձի փոխանակումը մեծապես կարևոր է: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին, ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին:

Լորան Վոքիեն շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար՝ նշելով, որ ֆրանսիական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ում գործունեություն ծավալելու հարցում:

Մտքեր են փոխանակվել գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունների շուրջ:

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջխորհրդի նախագահ Լորան Վոքիեն, որն այս օրերին Հայաստանում է, ասել է, որ Ֆրանսիան հումանիտար շարասյուն կուղարկի Լաչինի միջանցքի սկզբնամաս ու կպահանջի, որ այն անցնի ու հասնի Արցախ։

«Կամ շարասյունը կանցնի ու այդ ժամանակ մենք հույսի փոքր դուռ կբացենք, կամ չի անցնի ու դա մեզ առիթ կտա միջազգային ու եվրոպական կազմակերպությունների առաջ ներկայանցելու հարցը, որ խախտվում է միջազգային իրավունքը, ու պետք է գործողությունների դիմել», - նշել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---