Ապրիլի 15-ից նոր ներկրված ավտոբուսները կլինեն երթուղում

Ապրիլի 15-ից նոր ներկրված ավտոբուսները կլինեն երթուղում

PanARMENIAN.Net - Նոր ներկրված 200-ից ավելի ավտոբուս արդեն ապրիլին կսկսվի շահագործվել։ Այդ մասին ավագանու ապրիլի 5-ի արտահերթ նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, հայտնում է «Ազատությունը»։

«Ավտոբուսների մասով՝ ամբողջովին շարժակազմն էստեղ է, ապրիլի 15-ից արդեն առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը», - ասել է Հովհաննիսյանը։

Նա հավելել է, որ 15 նոր տրոլեյբուս ճանապարհին է և մոտ ժամանակներս կլինի Երևանում։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելել է, որ այս տարվանից սկսած, ավտոբուսների համար որոշ փողոցներում արդեն իսկ կլինեն առանձնացված գծեր, որոնք որ նախատեսված են լինելու հենց հանրային տրանսպորտի համար

Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրեց նոր ներկրված՝ 150 հատ 8.6 մետրանոց և 87 հատ 12 մետրանոց չինական նոր ավտոբուսներ։ Ավագանու այս որոշումն ընդունվել է ապրիլի 4-ի արտահերթ նիստում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---