Նախագիծ․ Տունն առանց պայմանագրի վարձակալության տալու դեպքում տանտերը կարող է տուգանվել![]() 10 ապրիլի 2023 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է նախագիծ, որի ընդունման դեպքում անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տալու դեպքում տանտերը կարող է տուգանվել, հայտնում է Factor.am-ն իրավական նախագծերի հրապարակման միասնական հարթակին հղումով։ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է, որ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե գրանցված է սահմանված կարգով։ Իսկ համապատասխան գրանցում չլինելու դեպքում սահմանվում է պատասխանատվության միջոց՝ տուգանք։ Այսպիսով՝ օրենսգրքի 407-րդ հոդվածում կկատարվի հետևյալ լրացումը․ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի կնքումից ծագող իրավունքների՝ Կառավարության սահմանած կարգով չգրանցման հայտնաբերման դեպքում գանձվում է տուգանք՝ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով։ Նախագիծը դեռ պետք է ներկայացվի կառավարության քննարկմանը, այնուհետև Ազգային ժողովին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |