Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքաթիռը վայրէջ է կատարել Էրզրումում

Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքաթիռը վայրէջ է կատարել Էրզրումում

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ի առավոտյան AMC Airlines-ի Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքաթիռը ժամը 7։53–ին վայրէջք է կատարել Թուրքիայի Էրզրում քաղաքում։ Այդ մասին հայտնել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Եղանակը Երևանում շատ վատ է եղել, տեսանելիությունը՝ նույնպես։ Եղանակային նման անբարենպաստ պայմաններում կտրականապես արգելվում է վայրէջք կատարելը, ինչի համար էլ մոտակա օդանավակայաններում են իջնում։ Սա սովորական դեպք է՝ ցանկացած երկրում ցանկացած ավիաընկերության հետ կարող է լինել»,–ասել է Աղաբեկյանը։

Նրա խոսքով՝ վերջին տվյալներով՝ ինքնաթիռը դեռ կանգնած է Էրզրումում, սակայն յուրաքանչյուր պահի կարող է վերադառնալ, քանի որ եղանակը բարելավվել է։ Ինչ վերաբերում է ուղևորներին, ապա, ըստ Աղաբեկյանի, հնարավոր է՝ նրանք սպասեն ինքնաթիռում, հնարավոր է՝ իջեցվեն, կախված սպասելաժամանակից։

Աղաբեկյանը հավելել է, որ ապրիլի 11-ին Air Dilijans ավիաընկերության Մոսկվա–Երևան թռիչքն էլ 6։40-ին իջել է Թբիլիսիում` կրկին նույն պատճառով։ Այս ինքնաթիռը, սակայն, արդեն վերադառնում է Երևան։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---