Երևանի ավագանու նիստը չի կայացել. Նոր քաղաքապետ չի ընտրվել![]() 11 ապրիլի 2023 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում էր քաղաքապետի ընտրության հարցը։ Ավագանու անդամները չէին ներկայացել նիստին, ինչպես և նախապես հայտարարվել էր։ Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նիստին ներկայացել էր միայնակ։ Նա հայտարարել է, որ քվորում չի ապահովվել և նիստը համարվում է չկայացած։ Ավագանու նախորդ նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել։ «Այս պահին մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար, նաև ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի և քննարկելու ու ընտրելու անհրաժեշտություն չի լինի», - ասել էր Գալջյանը։ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնը թափուր է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |