Ապրիլի 17-ից հուլիսի 31-ը ներառյալ ամառային զորակոչ կհայտարարվի

Ապրիլի 17-ից հուլիսի 31-ը ներառյալ ամառային զորակոչ կհայտարարվի

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում ամառային զորակոչ կհայտարարվի։ Գործադիրը որոշում է ընդունել։

Զորակոչ կհայտարարվի արական սեռի այն քաղաքացիների համար, որոնց 18 տարին լրանում է մինչև 2023-ի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն անձանց համար, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023-ի հունիսի 30-ը ներառյալ:

Նշված ժամանակահատվածում նաև կզորացրվեն շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։

Համապատասխան մարմիններին հանձնարարվել է զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը ՀՀ սահմանային հաղորդակցության ուղիներում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---