Ավանեսյան․ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական տեղաշարժ կա![]() 13 ապրիլի 2023 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական տեղաշարժ կա։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ ունենք որոշակի դրական տեղաշարժ, կայունացում։ Հուսով ենք, որ դրական ընթացք կունենա ապաքինումը»,- նշել է Ավանեսյանը, հայտնում է Factor.am-ը։ Նախարարի խոսքով մյուս վիրավոր զինծառայողների մասով նույնպես կա դրական տեղաշարժ։ Ավանեսյանը հավելել է, որ անձամբ է այցելել վիրավոր զինծառայողներին, որոնցից 2–ը գտնվում են Սիսիանում, 4-ը Երևանում, և շուտափույթ ապաքինում մաղթել։ Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |