ՀՀ-ում մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվն ավելացել է![]() 15 ապրիլի 2023 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվն ավելացել է։ 2022 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս՝ այդ են վկայում վիճակագրական կոմիտեի տվյալները։ Բոլոր երեխաներն էլ հայտնաբերվել են Երևանում։ Թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներից 4-ը մինչև 14 տարեկան են, 4-ը՝ 14-15 տարեկան։ Հայտնաբերված թափառաշրջիկ երեխաներից մեկն աղջիկ է, հայտնում է Panorama.am-ը։ 2021-ին հանրապետությունում հաշվառվել է 7 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, իսկ 2020թ-ին` 4 անչափահաս: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |