Երևանում ՀՀ, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների առաջին քաղաքական խորհրդակցությունները

Երևանում ՀՀ, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ-ների առաջին քաղաքական խորհրդակցությունները

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Երևանում կայացել է ՀՀ, Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարությունների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։

Պատվիրակությունները գլխավորել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Իրանի ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Սեյեդ Ռասուլ Մուսավին և Հնդկաստանի ԱԳՆ տարածքային գլխավոր վարչության պետ Ջիտենդեր Պալ Սինգհը:

Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր, նախանշվել են մշակութային և միջմարդկային կապերի խորացման և տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության հեռանկարները:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը միտված եռակողմ ձևաչափով խորհրդակցությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---