Կաթողիկոս․ Պետք է ամեն կերպ պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու իրավունքը

Կաթողիկոս․ Պետք է ամեն կերպ պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու իրավունքը

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Մայր Աթոռը չի կարծում, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մադրիդյան սկզբունքներով ԼՂ–ն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունը տեղին է, և այն որևէ կերպ կարող է նպաստավոր լինել հարցի կարգավորման համար:

«Պետք է չշտապել, ընդհակառակը` պետք է ամեն կերպ պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը»,–ասաց կաթողիկոսը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով Արցախի խնդիրը մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն է, և այս առումով հստակ է ժողովրդի վերաբերմունքը ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը: Գարեգին Բ–ն կարծում է, որ այդ իմաստով բավարար չափով աշխատանքներ են իրականացվել և լիահույս է, որ այդ ջանքերը պետք է շարունակվեն` խնդիրը միջազգային հանրության, մեր ժողովրդի ջանքերի արդյունքում պետք է իր բարվոք կարգավորումը ստանա։

Հարցին, թե կաթողիկոսը տեսնո՞ւմ է հնարավորություն, որ Արցախը կարող է չլինել Ադրբեջանի կազմում, վերջինս պատասխանել է, թե չի կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։

«Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, Արցախի մեր ժողովրդի հայաթափում: Մենք պետք է ամեն ջանք ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի անկախ ապրելու իր իրավունքը»,–ասել է նա:

Դիտարկմանը, թե Հայ առաքելական եկեղեցին ինչպե՞ս կհակազդի, եթե հանկարծ որոշվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր են կնքում, Գարեգին Բ–ն արձագանքել է, թե իր կարծիքով հայ ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու գաղափարի հետ։

Նրա խոսքով` խաղաղության պայմանագրի հոդվածներին, կետերին ծանոթ չէ և չի կարող դիրքորոշում հայտնել, սակայն կասկածից վեր է, որ ժողովուրդն ամեն զոհողության գնով պաշտպանելու է Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Փաշինյանն ԱԺ-ում ասել է, որ «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն» և « …որ պայմանագրին կցվեն Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»։ Նա նաև կրկին պնդել է, որ Մադրիդյան սկզբունքներով հայկական կողմը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս և որ «պետք է առերեսվել այս իրողության հետ»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---