Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա կստեղծվի

Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա կստեղծվի

PanARMENIAN.Net - Հայաստանում աշխատում են Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծման ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Էլեկտրոնային բազայի ստեղծումը կարևորագույն խնդիրներից է, որի գլխավոր նպատակն է ի մի բերել Ցեղասպանությունը վերապրածների անունները և յուրաքանչյուր զոհի անունը՝ կենսագրական տվյալներով»,-ասել է Մարությանը:

Նրա խոսքով՝ նախաձեռնությունն իրականացվում է պետական աջակցությամբ։ Համապատասխան գրավոր երաշխիքները թանգարանի ղեկավարությունը ստացել է ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունից, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Թանգարան-ինստիտուտը դիմել է Գիտության պետական կոմիտե՝ հետագա քայլերի համար: Մարությանը նշել է, որ այս գործընթացը կարող է 10-15 տարի տևել:

Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության դասընթացի ներդրման ուղղությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---