Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն22 ապրիլի 2023 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն։ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 164 կգ, 167 կգ, 170 կգ: Այս վարժությունում նա նվաճել է փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրել է 200 կգ, 205 կգ՝ դառնալով փոքր ոսկե մեդալակիր, հայտնում է Panorama.am-ը։ Արա Աղանյանը պոկում վարժությունում բարձրացրել է 165 կգ՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում բարձրացրել է 199 կգ՝ դառնալով փոքր արծաթե մեդալակիր։ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանն ապրիլի 15-23-ը ընդունում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում է 500-ից ավելի մարզիկ մոտ 40 երկրից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը |