Երևանում ավտոբուսների համար գծեր կառանձնացվեն

Երևանում ավտոբուսների համար գծեր կառանձնացվեն

PanARMENIAN.Net - Տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում Երևանում նախատեսվում է ունենալ ավտոբուսային առանձնացված գծեր։ Տարածքները կառանձնացվեն հատուկ գծանշմամբ։ Այդ մասին ասվել է քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը

Նախագիծը կմեկնարկի Մյասնիկյան և Գայի պողոտաներում, Գարեգին Նժդեհի փողոցում:

Ժամկետների մասին ոչինչ չի ասվում։

Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին է նվիրել նոր ներկրված՝ 150 հատ 8.6 մետրանոց և 87 հատ 12 մետրանոց չինական նոր ավտոբուս։ Ավագանու այս որոշումն ընդունվել է ապրիլի 4-ի արտահերթ նիստում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---